Արցախի ՈՒՀԱ թիմը Մոսկվայում կմասնակցի լիգայի 1/4 եզրափակչին

Արցախի ՈՒՀԱ թիմը Մոսկվայում կմասնակցի լիգայի 1/4  եզրափակչին

PanARMENIAN.Net - Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը մայիսի 13-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ մասնակցելու Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգայի 1/4 եզրափակչին։

Թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ տղաները շատ լուրջ են տրամադրված և փորձելու են անել հնարավորը՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: «Հուսով ենք՝ ամեն ինչ մեր սրտով կլինի, և մայիսի 17-ին բոլորս միասին ուրախանալու ավելի մեծ առիթ կունենանք»,- ասել է Արցախի ՈՒՀԱ թիմի ղեկավարը, հայտնում է Արցախպրեսը:

Նշենք որ քառորդ եզրափակիչը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00-ին։

Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգայի փառատոնին և 1/8 եզրափակչում «Հարսանիքը լեռներում» թիմը ճանաչվել է լավագույնը և ստացել նվեր-մրցանակ լիգայի գլխավոր հովանավորի կողմից։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա էր հղել Ռուսաստանին` պահանջելով պարզաբանումներ տալ Սոչիի ՈւՀԱ 28-րդ միջազգային փառատոնին ԼՂՀ-ից 2 թիմի մասնակցության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը»:Ըստ Հաջիևի, Բաքուն դիմել է Մոսկվային` «խնդրելով օգտագործել իր ազդեցությունը` պարզություն մտցնելու համար» ԼՂՀ թիմերի մասնակցության հարցում:

Հունվարի 13-ին, Ադրբեջանի ԱԳՆ-վ դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ`«բողոք հայտնելով ԼՂՀ-ից «Աղ ու հացով» և DeleYaman թիմերի մասնակցության դեմ Սոչիի փառատոնին»: Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը Սոչիում «ԿիՎիՆ» փառատոնում Ստեփանակերտի թիմերի մասնակցությանը ոչ ադեկվատ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---