Արցախի ՈՒՀԱ «Հարսանիք լեռներում» թիմը հաղթել է Մոսկվայում 3 ապրիլի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ուրախների և հնարամիտների (ՈՒՀԱ) «Հարսանիք լեռներում» թիմն ապրիլի 2-ին, հաղթող է ճանաչվել ՈՒՀԱ-ի Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում` դուրս գալով հաջորդ փուլ: Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայում խաղում են այն թիմերը, որոնք հավակնում են մասնակցելու ՈՒՀԱ հեռուստատեսային լիգաներին: Արցախյան թիմն ի հեճուկս Ադրբեջանի բարձրացրած աղմուկի՝ հանձնախմբի կողմից ճանաչվել է ոչ միայն մրցույթի լիարժեք մասնակից, այլ փաստորեն՝ նաև լավագույն թիմ, հայտնում է Արցախպրեսը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա էր հղել Ռուսաստանին` պահանջելով պարզաբանումներ տալ Սոչիի ՈւՀԱ 28-րդ միջազգային փառատոնին ԼՂՀ-ից 2 թիմի մասնակցության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը»:Ըստ Հաջիևի, Բաքուն դիմել է Մոսկվային` «խնդրելով օգտագործել իր ազդեցությունը` պարզություն մտցնելու համար» ԼՂՀ թիմերի մասնակցության հարցում: Հունվարի 13-ին, Ադրբեջանի ԱԳՆ-վ դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ`«բողոք հայտնելով ԼՂՀ-ից «Աղ ու հացով» և DeleYaman թիմերի մասնակցության դեմ Սոչիի փառատոնին»: Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը Սոչիում «ԿիՎիՆ» փառատոնում Ստեփանակերտի թիմերի մասնակցությանը ոչ ադեկվատ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա»,–նշել է Բադալյանը ՀՀ-ում աերոտիեզերական մեքենաշինության դպրոց է հիմնադրվել Հիմնադրամում կրթությունն անվճար է Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա Մինասյան. Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա, բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա Նա նշել է, որ իրենք չպետք է իշխանության ցանկություններով շարժվեն |