Շարմազանով. Ընտրությունների արդյունքները տպավորիչ են, բայց կանխատեսելի

Շարմազանով. Ընտրությունների  արդյունքները տպավորիչ են, բայց կանխատեսելի

PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Երևանի ավագանու ընտրությունները:

«Ընտրությունների արդյունքները շատ տպավորիչ են, գոհացնում են, բայց նաև կանխատեսելի են: Որովհետև մենք կանխատեսում էինք, որ մեր քաղաքապետի թեկնածուն ունի շատ բարձր վարկանիշ, թիմը շատ պրոֆեսիոնալ է, կուսակցությունը կոփված է ընտրական գործընթացներում և մենք ակնկալում էինք, մեր երևանցիների վստահության մոտ 70%-ը», -նշել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետը, գրում է Panorama.am-ը:

Շարմազանովը հավելել է. «Ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ Հայաստանը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով»:

Անդրադառնալով ընտրություններին, մասնավորապես ահազանգերին ու հաղորդումներին, Շարմազանովը նշել է, որ նախորդ ընտրությունների համեմատ դրանք նշանակալի պակասել են:

«Եղել է 49 հաղորդում: Եթե մենք համեմատում ենք այդ բողոքները 2013թ.-ի ընտրությունների հետ, ապա պետք է նշենք, որ այդ հաղորդումները պակասել են»,- ասել է նա:

Շարմազանովի խոսքով, կարելի է արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների բոլոր 474 տեղամասերի տվյալները:

Իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է` 240.036 ձայն կամ 71.25% հավաքելով: ԵԼՔ դաշինքը ստացել է 70731 ձայն կամ քվեների 21%-ը, «Երկիր Ծիրանին»՝ 26109 ձայն կամ ընտրողների քվեների 7.75%-ը:

Այսպիսով, Երևանի քաղաքապետ է վերընտրվել Տարոն Մարգարյանը:

Կարդացեք նաև՝ Հաղթանակ, որը չեն նշում, ցնցումներ, որոնք չեն կանխատեսի

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---