ԱԺ-ում փոխնախագահների են ընտրել19 մայիսի 2017 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանն ու «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից Միքայել Մելքումյանը մայիսի 19-ին ընտրվել են ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահներ: Ընտրությունը կայացել է փակ, գաղտնի քվեարկությամբ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է արդյունքները, ըստ որի Շարմազանովի թեկնածությանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13: Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել 73, դեմ՝ 22 պատգամավոր: Միքայել Մելքումյանն ընտրվել է ձայների 65 կողմ, 29 դեմ հարաբերակցությամբ: Մայիսի 18-ին ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովիառաջին նիստում նախագահի պաշտոնում է ընտրվել ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանը: Նրա օգտին 88 պատգամավոր է քվեարկել, դեմ է եղել 12 պատգամավոր: Կարդացեք նաև՝ Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |