Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար![]() 19 մայիսի 2017 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Այս մասին ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, հաղորդում է Armtimes.com-ը: Լրագրող, մանկավարժ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթլյանը 1991-1992 թթ. եղել է հայկական «Բորսային լրաբեր» թերթի գլխավոր խմբագիր, 1997-1999 թթ. Մոսկվայի ժամանակակից հումանիտար ինստիտուտի Երևանի մասնաճյուղի պրոռեկտոր, 1999-2000 թթ. «Հայկական ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի օգնական, 2001-2006 թթ. ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար: Մայիսի 18-ին ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովիառաջին նիստում նախագահի պաշտոնում է ընտրվել ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանը: Նրա օգտին 88 պատգամավոր է քվեարկել, դեմ է եղել 12 պատգամավոր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |