ԱԳՆ-ն մեկնաբանում է Հոգլանդի առաջարկը. միակողմանի զիջումեր չեն լինելու20 մայիսի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանը որևէ միակողմանի զիջում չի նախատեսում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի՝ միակողմանի քայլեր դիտարկելու առաջարկը: Մայիսի 11-ին Վաշինգտոնում՝ Atlantic Council վերլուծական կենտրոնում Հոգլանդը «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ու կառավարությունները պետք է իսկապես հստակ քայլեր անեն, որոնք անհրաժեշտ են տևական խաղաղության համար: «Նրանք պետք է դիտարկեն նաև քայլեր, անգամ՝ միակողմանի, որոնք ի ցույց կդնեն նրանց հաստատուն հանձնառությունը՝ առաջընթացի հասնելու, լարվածությունը կրճատելու և բանակցությունների համար մթնոլորտը բարելավելու գործում», - ասել էր Հոգլանդը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հարցում փոխզիջմանը, այլ ոչ թե միակողմանի զիջումների: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |