Թրամփն առաջարկում է 67%-ով կրճատել Հայաստանի ֆինանսական օգնությունը

Թրամփն առաջարկում է 67%-ով կրճատել Հայաստանի ֆինանսական օգնությունը

PanARMENIAN.Net - Թրամփի ադմինիստրացիան ներկայացրել է 2018 թ. ֆինանսական տարվա համար առաջարկությունները, որոնք նախատեսում են էականորեն նվազեցնել ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը:

Հայաստանին առաջարկվում է ընդամենը $6.8 մլն տրամադրել: 2017-ին տրամադրված օգնությունը կազմել էր $20.4 մլն, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Այսպիսով, օգնության ծավալը առաջարկում է նվազեցնել 67%-ով: Վրաստանին ու Ուկրաինային տրամադրվող օգնությունը կնվազեցվի համապատասխանաբար 57%-ով ու 70%-ով, Ադրբեջանին օգնությունը՝ 90%-ով:

Եվրոպական ու եվրասիական երկրներին օգնությունն ընդհանուր առմամբ կկրճատվի 60%-ով:

ՀՀ-ին տրամադրվելիք գումարից $4 մլն-ը կհատկացվի տնտեսական զարգացման համար, $1.5 մլն-ը՝ թմրամիջոցների շրջանառության վերահսկմանը, $0.7 մլն-ը՝ միջուկային զենքի չտարածման, հակաահաբեկչական պայքարի ու ականազերծման ծրագրերին, $06 մլն-ը՝ ռազմական կրթությանը:

Ավելի վաղ Թրամփը մտադիր էր կրճատել ՀՀ-ին օգնությունը 77-100%-ով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---