Թրամփը մտադիր է կրճատել զարգացող երկրների, այդ թվում ՀՀ, ֆինանսավորումը USAID-ի շրջանակում

Թրամփը մտադիր է կրճատել զարգացող երկրների, այդ թվում ՀՀ,  ֆինանսավորումը USAID-ի շրջանակում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան՝ առաջնահերթ» խոստումը ներառում է զարգացող երկրներին տրամադրվող օգնության կրճատում և Պետդեպի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միացում, հայտնում է Foreign Policy-ին Պետդեպի բյուջեի 15-էջանոց նախագծի վրա հղումով:

Մարտին Թրամփի վարչակազմն առաջարկեց ծախսերը նվազեցնել ավելի քան մեկ երրորդով: Հայաստանը ևս այն երկրների ցանկում է, որոնց տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկրճատվի: Այդպես, 1918-ի ֆինանսական տարվա բյուջեի նախագծում Հայաստանին տրամադրվող օգնությունը կարող է կրճատվել 77% կամ նույնիսկ 100%-ով: Նույն վիճակն է Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի պարագայում: Ուկրաինային հատկացվող օժանդակությունը կկրճատվի 68.8%-ով:

Կրճատվել կարող է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակազմը, որի կառավարիչ Ուեյդ Ուորրենը ժողովի ժամանակ հայտնել է, որ գերատեսչությունը կարող է փակվել՝ ըստ Թրամփի գործադիր իշխանության ռացիոնալացման մասին մարտի 13-ի հրամանագրի: Դեռևս քննարկվում է վերակազմավորման հարցը:

Պետդեպն ու գործակալությունը հրաժարվել են մեկնաբանել հնարավոր միավորումը՝ նշելով, որ Սպիտակ տունը բյուջեի ավելի մանրամասն պլանը կհրապարակի գարնանը:

1999-ին ՄԱՆ-ում փակվեց տեղեկատվության գործակալությունը, որը զբաղվում էր արտերկրում տեղեկատվական և մշակութային ծրագրերի ֆինանսավորմամբ, որոշ նախագծեր փոխանցվեցին Պետդեպին: Սակայն, հիվանդությունների կանխարգելմամբ և սննդային անվտանգության հարցերով զբաղվող գործակալության փակումը կարող է շատ ավելի ցավոտ լինել:

Ավելի վաղ մի խումբ պաշտոնաթող գեներալներ ու ծովակալներ բաց նամակ էին հղել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ զգուշացնելով օտարերկրյա պետություններին տնտեսական օգնության կրճատման վտանգների մասին՝ ուշադրություն հրավիրելով Պետդեպի և գործակալության դերակատարմանը ԻՊ դեմ պայքարում, փախստականների հոսքի կրճատման և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---