Բաքուն չի ուզում վճարել սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին25 մայիսի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Բաքուն կարող է հրաժարվել վճարումներից սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին: Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանի Միջազգային բանկի վարկատուներին և համարում է, որ պետական երաշխիքներն այս դեպքի վրա չեն տարածվում: Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով: «Վարկատուները շատ դժգոհ են, որ պարտքի մի մասը կարող է չեղյալ համարվել: Այդ առաջարկը վկայում է, որ պետությունը չի ցանկանում վճարել, թեև ունի վճարելու հնարավորություն»,-ասել է Լուտց Ռեմեյերը, որը $2,2 մլրդ ակտիվների կառավարիչն է, ներառյալ ԱՄԲ պարտատոմսերը, գրում է Forbes-ը: Վարկատուները, որոնց առաջարկվում է փոխանակել բոնդերը 20-տոկոսանոց դիսկոնտի հետ բանկի պարտքի վերակազմավորման շրջանակում, զգուշացում են ստացել, որ կազմակերպությունը կարող է փակվել, եթե նրանք դեմ դուրս գան պլանին: Իսկ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ բանկի վրա երբեք չեն տարածվել լիարժեք ինքնիշխան երաշխիքները: Ադրբեջանի Միջազգային բանկն առաջարկում է փոխանակել իր $3,3 մլրդ կազմող արտաքին պարտքը նոր պետական պարտատոմսերով և կազմակերպության բոնդերով: Այդ մասին ասվել է Լոնդոնում կայացած շնորհանդեսի ժամանակ, հայտնում է Bloomberg-ը: Առաջարկվող ծրագիր պարտադիր կդառնա, եթե ստանա վարկատուների հավանությունը, որոնց բաժին է ընկնում պարտքի երկու երրորդը: Ադրբեջանը մտադիր է ավարտել վերակազմավորումը մինչև օգոստոսի 24-ը: Ղազախստանը միլիարդներ է կորցրել Ադրբեջանի Միջազգային բանկի սնանկացումից: Ադրբեջանական բանկում էին պահվում Ղազախստանի կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցները: Ղազախստանը 71,3 մլրդ տենգե (մոտ 230 մլն դոլար) է կորցրել: Փորձագետներից շատերը նշում են, որ Ադրբեջանի Միջազգային բանկի խնդիրները նոր չեն սկսվել, դրանք արդեն մի քանի տարվա պատմություն ունեն: Այնուամենայնիվ, 3 տարի առաջ Ղազախստանի Միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամը որոշեց ղազախստանցիների տասնյակ միլիարդավոր կենսաթոշակային գումաները ներդնել «աղբային վարկանիշ» ունեցող այդ բանկում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |