Ղազախստանը միլիոններ է կորցրել Ադրբեջանի Միջազգային բանկի սնանկացումից![]() 17 մայիսի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանը միլիարդներ է կորցրել Ադրբեջանի Միջազգային բանկի սնանկացումից: Ադրբեջանական բանկում էին պահվում Ղազախստանի կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցները: Ղազախստանը 71,3 մլրդ տենգե (մոտ 230 մլն դոլար) է կորցրել: Փորձագետներից շատերը նշում են, որ Ադրբեջանի Միջազգային բանկի խնդիրները նոր չեն սկսվել, դրանք արդեն մի քանի տարվա պատմություն ունեն: Այնուամենայնիվ, 3 տարի առաջ Ղազախստանի Միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամը որոշեց ղազախստանցիների տասնյակ միլիարդավոր կենսաթոշակային գումաները ներդնել «աղբային վարկանիշ» ունեցող այդ բանկում, գրում է «Sputnik Ղազախստանը»: Ադրբեջանը հայտարարել է, թե բանկի վերակազմավորումից հետո կվերադարձնի գումարները Ղազախստանին: Մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խոշորագույն Միջազգային բանկը Նյու Յորքում հայտարարել է սնանկության մասին: Դա արվել է 3,3 մլրդ դոլարի պարտքը վերաձևակերպելու համար: Սնանկացել է նաև Մոսկվայում գործող Ադրբեջանի Միջազգային բանկի դուստր բաժանմունքը՝ «ԱՄԲ-Մոսկվան»: Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով: Ընթերցեք նաև. Ադրբեջանի խոշորագույն բանկը Նյու Յորքում հայտարարել է սնանկության մասին Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |