Չեռնոգորիա-Հայաստան խաղին ևս 7 ֆուտբոլիստ է հավաքական հրավիրվել26 մայիսի 2017 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է ՀՀ ֆուտբոլային ակումբներում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք մասնակցելու ենՀայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական և Չեռնոգորիա-Հայաստան ընտրական հանդիպումների նախապատրաստական հավաքին: Նրանք են՝ Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ», Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան», Արմեն Մանուչարյան, «Փյունիկ», Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ», Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ», Նարեկ Ասլանյան «Փյունիկ», հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան: Մայիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու այդ երկու ընտրական հանդիպման նախապատրաստական հավաքին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |