Մոսկվայի հզոր փոթորկից 150 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ30 մայիսի 2017 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Թարմացում՝ Մոսկվայի փոթորկից տուժածների թվում հայեր չկան Մայիսի 29-ին Մոսկվայում հզոր փոթորիկի հետևանքով տուժածների թիվը հասել է 150-ի, մահացել է 11 մարդ: Տուժածներից 108-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում, այդ թվում՝ 22 երեխա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևով և ամպրոպով: Հանրային տրանսպորտի կանգառներից մեկը քամին պոկել է տեղից: Վնասվել են լուսացույցներ, գովազդային վահանակներ, տասնյակ հաստաբուն ծառեր են արմատախիլ եղել՝ ընկնելով մարդկանց և մեքենաների վրա: Ընդհանուր առմամբ, փոթորկի ընթացքում քաղաքի ԱԻՆ-ում պատահարների մասին ստացվել է ավելի քան 4500 զանգ: Կաթվածահար է եղել նաև Մոսկվայի օդանավականյանների աշխատանքը: Հետաձգվել է ավելի քան 30, չեղարկվել՝ 13 թռիչք: Ավելի վաղ հայտարարվել էր 8 զոհի մասին: Զոհվածների ընտանիքները հատուցում կստանան քաղաքի իշխանություններից:Ըստ եղանակի տեսության «Ֆոբոս» կենտրոնի, փոթորիկն արդեն դադարել է, սակայն դեռ հնարավոր են կարճատև անձրևներ: Photo: Ria.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ Նա ասել է, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով Մաշտոցի պողոտայի շենքերը գեղարվեստական լուսավորություն կունենան Փողոցների և շենքերի ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ |