Մոսկվայի փոթորկից տուժածների թվում հայեր չկան

Մոսկվայի փոթորկից տուժածների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Մոսկվայի փոթորկից տուժածների թվում հայեր չկան: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասացՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ տեղեկատվությունը դեռևս ճշտվում է:

«Այս պահին զոհերի ու վիրավորների թվում հայերի մասին տեղեկատվություն չկա»,- նշեց Բալայանը:

ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի հաղորդմամբ, մայիսի 30-ի առավոտվա դրությամբ, Մոսկվայում ու Մոսկվայի շրջանում փոթորկից տուժածների թիվը հասել է 150-ի, մահացածներինը՝ 16-ի, որոնցիցի 11-ը՝ Մոսկվայում, գրում է Meduza-ն:

Մայիսի 29-ին Մոսկվայում գրանցված փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևով և ամպրոպով: Հանրային տրանսպորտի կանգառներից մեկը քամին պոկել է տեղից: Վնասվել են լուսացույցներ, գովազդային վահանակներ, տասնյակ հաստաբուն ծառեր են արմատախիլ եղել՝ ընկնելով մարդկանց և մեքենաների վրա:Ընդհանուր առմամբ, փոթորկի ընթացքում քաղաքի ԱԻՆ-ում պատահարների մասին ստացվել է ավելի քան 4500 զանգ:Կաթվածահար է եղել նաև Մոսկվայի օդանավականյանների աշխատանքը: Հետաձգվել է ավելի քան 30, չեղարկվել՝ 13 թռիչք:

Կարդացեք նաև՝Մոսկվայի հզոր փոթորկից 150 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---