2018-ի «Ավրորա» մրցանակի թեկնածուների առաջադրումը մեկնարկել է

2018-ի «Ավրորա» մրցանակի թեկնածուների առաջադրումը մեկնարկել է

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սկսում է 2018 թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների առաջադրման փուլը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» մրցանակը համաշխարհային մրցանակ է, որը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակը փնտրում է այնպիսի անձնվեր անհատների պատմություններ, ովքեր այլոց փրկության համար մեծ ռիսկերի գնով բացառիկ խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն են ցուցաբերել։

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել այն թեկնածուին, որը, ըստ առաջադրողի, իր կյանքին, առողջությանը, ազատությանը և բարօրությանը սպառնացող մեծ ռիսկերի գնով բացառիկ ազդեցություն է թողել մարդկային կյանքի փրկության և մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման գործում։

Մրցանակի չափանիշներին և ընտրական գործընթացին նկարագրությանը կարելի է ծանոթանալ այս բաժնում։ 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը կավարտվի 2017թ. սեպտեմբերի 8-ին։

Առաջադրումների փուլի բացումն անմիջապես հետևում է մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բժիշկ Թոմ Քաթինան դարձավ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր։

Մրցանակը նրան հանձնեց հռչակավոր պոետ, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը, իսկ արարողությանը ներկա էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մի շարք անվանի անդամներ, այդ թվում՝ Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն և Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

Կարդացեք նաև՝ Մարդասպան երեխաներ, նավթ ու ցեղասպանություն. Ինչ է կատարվում «Ավրորայի» հերոսի երկրում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---