Բրիտանացին Լոնդոնի ահաբեկչությունից հետո վերադարձել է ռեստորան և վճարել հաշիվը

Բրիտանացին Լոնդոնի ահաբեկչությունից հետո վերադարձել է ռեստորան և վճարել հաշիվը

PanARMENIAN.Net - Բիտանացի քաղաքական ակտիվիստ Ռիչարդ Էնջելը, որն ընթրելիս է եղել ռեստորանում, երբ ահաբեկչություն է տեղի ունեցել Լոնդոնի Բորո շուկայում, վերադարձել է, վճարել հաշիվն ու թեյավճար թողել մատուցողուհիներին:

«Անձնակազմն օգնում էր այցելուներին, իր մասին մտածելու փոխարեն: Իսկ կերակուրն էլ հիանալի էր պատրաստված»,-պարզաբանել է էնջելը, որը զբաղեցնում է ազատականներին հարող «Պրոգրես» քաղաքական կազմակերպության տնօրենի պաշտոնը, գրում է Lenta.ru-ն BuzzFeed-ի վրա հղումով:

Նա ընկերների հետ ժամանակ էր անցկացնում Arabica Bar & Kitchen-ում, երբ շուկային մոտցել են ահաբեկիչները: Ըստ նրա, նա արնաշաղախ մարդկանց է տեսել փողոցում և կրակոցներ լսել: Ռեստորանում խուճապ է սկսվել: «Հանկարծ մենք հասկացանք, որ պահնորդական ծառայության աշխատակիցները փակում են դռները, մեզ առաջարկեցին կռանալ և թաքնվել: Մարդիկ պառկում էին հատակին,հարվածում սեղաններին»,-պատմել է Էնջելը:

Նա հավելել է, որ ոստիկաններն ու բժիշկները գրեթե անմիջապես են ժամանել և միանգամից գերազանց են դրսևորել իրենց: Նա հավելել է, որ մարդկանց սկսել են տարհանել շուկայից և հարակից տարածքներից, բայց գործը բարդանում էր նրանով, որ շաբաթ երեկո էր և շատերը հարբած էին՝ հարկ էր լինում նրանց ձեռքերի վրա դուրս բերել:

Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ընթերցեք նաև. Լոնդոնում ահաբեկչության ժամանակ գարեջուրը «փրկող» բրիտանացին՝ սառնասրտության խորհրդանիշ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---