Լոնդոնում ահաբեկչության ժամանակ գարեջուրը «փրկող» բրիտանացին՝ սառնասրտության խորհրդանիշ 5 հունիսի 2017 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Twitter-ում մեծ տարածում է ստանում Լոնդոնում ահաբեկչության վայրում արված լուսանկարը, որտեղ վազող մարդկանց թվում է նաև մի բրիտանացի, որը աշխատում է չթափել իր բաժակի գարեջուրը: Լուսանկարով թվիթն արդեն ավելի քան 31.000 ռեթվիթ է հավաքել և գրեթե 94.000 հավանություն ստացել: @hmannella նիքով հրապարակման հեղինակը լուսանկարի տակ գրառում է կատարել. «Մարդիկ փախչում են Լոնդոնի կամրջից, իսկ այս տղան աջից ոչ մի կաթիլ չի թափել: Տեր Աստված, օրհնիր բրիտանացիներին»: Մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ բրիտանացիները կատակում են նույնիսկ ծանր պահերին, և հենց դա է միավորում նրանց: Ոմանք նշել են, որ գարեջուրը Լոնդոնում այնքան թանկ է, որ իսկական բրիտանացին հազիվ թե թույլ տա ահաբեկիչներին զրկել իրեն հաճույքից, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով: Օգտատերերից շատերը հավելել են, որ հպարտանում են Լոնդոնի բնակչի անվախությամբ: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Ընթերցեք նաև. ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |