Լոնդոնի ահաբեկչության գործով ձերբակալվածներ կան

Լոնդոնի ահաբեկչության գործով ձերբակալվածներ կան

PanARMENIAN.Net - Բրիտանական ոստիկանությունը հունիսի 5-ին հայտնել է Լոնդոնում ահաբեկչությունների գործով ձերբակալությունների մասին: Նրանք այժմ հարցաքննվում են:

Ոստիկանությունը շարունակում է խուզարկությունները Լոնդոնի Նյուեմ և Բարքինգ թաղամասերում 2 հասցեով, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հետաքննության շրջանակում 12 մարդ է ձերբակալվել Բարքինգ թաղամասում:

Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ընթերցեք նաև. Բրիտանացին Լոնդոնի ահաբեկչությունից հետո վերադարձել է ռեստորան և վճարել հաշիվը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---