Բրիտանացին Լոնդոնի ահաբեկչությունից հետո վերադարձել է ռեստորան և վճարել հաշիվը 5 հունիսի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Բիտանացի քաղաքական ակտիվիստ Ռիչարդ Էնջելը, որն ընթրելիս է եղել ռեստորանում, երբ ահաբեկչություն է տեղի ունեցել Լոնդոնի Բորո շուկայում, վերադարձել է, վճարել հաշիվն ու թեյավճար թողել մատուցողուհիներին: «Անձնակազմն օգնում էր այցելուներին, իր մասին մտածելու փոխարեն: Իսկ կերակուրն էլ հիանալի էր պատրաստված»,-պարզաբանել է էնջելը, որը զբաղեցնում է ազատականներին հարող «Պրոգրես» քաղաքական կազմակերպության տնօրենի պաշտոնը, գրում է Lenta.ru-ն BuzzFeed-ի վրա հղումով: Նա ընկերների հետ ժամանակ էր անցկացնում Arabica Bar & Kitchen-ում, երբ շուկային մոտցել են ահաբեկիչները: Ըստ նրա, նա արնաշաղախ մարդկանց է տեսել փողոցում և կրակոցներ լսել: Ռեստորանում խուճապ է սկսվել: «Հանկարծ մենք հասկացանք, որ պահնորդական ծառայության աշխատակիցները փակում են դռները, մեզ առաջարկեցին կռանալ և թաքնվել: Մարդիկ պառկում էին հատակին,հարվածում սեղաններին»,-պատմել է Էնջելը: Նա հավելել է, որ ոստիկաններն ու բժիշկները գրեթե անմիջապես են ժամանել և միանգամից գերազանց են դրսևորել իրենց: Նա հավելել է, որ մարդկանց սկսել են տարհանել շուկայից և հարակից տարածքներից, բայց գործը բարդանում էր նրանով, որ շաբաթ երեկո էր և շատերը հարբած էին՝ հարկ էր լինում նրանց ձեռքերի վրա դուրս բերել: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Ընթերցեք նաև. Լոնդոնում ահաբեկչության ժամանակ գարեջուրը «փրկող» բրիտանացին՝ սառնասրտության խորհրդանիշ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |