6 հունիսի 2017 - 11:49 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող բանաձև է քննարկվելու

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քննարկել թիվ 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Այս մասին հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները մայիսի 16-ին Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։

Կարդացեք նաև՝ Անկարան մերժել է Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող ԱՄՆ բանաձևը