ԻՊ-ն ստանձնել է Իրանում հարձակումների պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Իրանում հարձակումների պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանի խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարանի վրա հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Ինտերֆաքսը իրանական FARS գործակալության վրա հղումով:

Ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Reuters-ը իրանական Tasnim գործակալության վրա հղումով:

Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում, արդյունքում 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Անհայտները ներխուժել են խորհրդարանի շենք Կալաշնիկովի ինքնաձիգերով:

Պարզվել է, որ Հոմեյնիի դամբարանի մոտ պայթուցիկ սարքը գործի դրած մահապարտը կին է, հայտնում է Mehr գործակալությունը:

Տեղեկություններ կան նաև Թեհրանի հարավում իմամ Հոմեյնիի դամբարանի տարածքում կրակոցների մասին՝ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Ըստ Tasnim գործակալության, խորհրդարանի վրա հարձակման հեևանքով զոհվածն ու վիրավորներից 2-ը պահակազորի աշխատակիցներ են, տուժածներից մեկը՝ այցելու: Ըստ գործակալության, հարձակվողները 3-ն են, նրաք զինված են: Հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---