ԶԼՄ-ներ. Իրանի խորհրդարանում պատանդներ են վերցվել, կա զոհ և վիրավորներ

ԶԼՄ-ներ. Իրանի խորհրդարանում պատանդներ են վերցվել, կա զոհ և վիրավորներ

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանում մի քանի մարդ պատանդ է վերցվել: Այդ մասին հայտնել է TASNIM գործակալությունը:

3 անհայտ անձ կրակ է բացել շենքում, առնվազն 2 վիրավոր կա: Փոխհրաձգությունը շարունակվում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԹԱՐՄԱՑՈՒՄ.Հարձակում Իրանի խորհրդարնի և Հոմեյնիի դամբարանի վրա. 2 զոհ կա, ավելի քան 10 վիրավոր

Կրակոցներ են հնչել նաև Թեհրանի հարավային մասում գտնվող Հոմեյնիի դամբարանում: Կան տուժածներ: Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն:

Ըստ ISNA գործակալության, 4 զինյալներ, որոնց անձերը դեռ հաստատված չեն, տեղի ժամանակով 10:30-ին մոտ ներխուժել են խորհրդարանի շենք ու անկանոն կրակ բացել պահակազորի աշխատակիցների ուղղությամբ:

Այժմ հարձակվողներն արգելափակված են խորհրդարանի գրասենյակային տարածքում: Կա 1 զոհ և 8 վիրավոր, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընթերցեք նաև.Հարձակում Իրանի խորհրդարնի և Հոմեյնիի դամբարանի վրա. 2 զոհ կա, ավելի քան 10 վիրավոր

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---