Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք:

Մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»։

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստանը, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության հետ, պարբերաբար կազմակերպում է մարդասիրական օգնության առաքում Սիրիա, Սիրիայի բարեկամ ժողովրդին:

Ընթերցեք նաև. ՀՀ-ից մարդասիրական օգնությունը հասել է Լաթաքիա

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---