ՀՀ-ից մարդասիրական օգնությունը հասել է Լաթաքիա

ՀՀ-ից մարդասիրական օգնությունը հասել է Լաթաքիա

PanARMENIAN.Net - Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք է տեղափոխվել մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը:

Սիրիայի հայկական համայնքների ուժերով մարդասիրական օգնությունը, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք և հագուստ, կբաշխվի ինչպես Լաթաքիայի, այնպես էլ Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին ու հակամարտությունից տուժած սիրիացի ժողովրդին:

Լաթաքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները կարևորել են սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող օգնությունը և այն ուշադրությունը, որ Հայաստանը դրսևորում է սփյուռքի հայկական համայնքների նկատմամբ: Առաջիկա օրերին Սիրիա կառաքվի նաև մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Հայաստանից 2017-ի փետրվարի 14-ին 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա: Սա երկրորդ անգամն էր, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստանը, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության հետ, կազմակերպում է մարդասիրական օգնության առաքումը Սիրիա, Սիրիայի բարեկամ ժողովրդին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---