Norway Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ

Norway Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի են ունեցել Norway Chess գերհզոր մրցաշարի 2-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ: Կողմերը 60-րդ քայլում խաղաղ ելք են կնքել:

Հայ գրոսմայստերն այս տուրից հետո վաստակած 1 միավորով բաժանում է երրորդից 8-րդ տեղերը: 1.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վլադիմիր Կրամնիկը և Նակամուրան:

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:

Կարդացեք նաև՝ Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը զիջել է առաջատարի դիրքը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---