Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը զիջել է առաջատարի դիրքը

Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը զիջել է առաջատարի դիրքը

PanARMENIAN.Net - Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության յոթերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը միջազգային վարպետ Արման Միքայելյանինն է (5,5 միավոր, 13-րդ տեղ):

Մինչ այդ առաջատարների շարքում գտնվող Հրանտ Մելքումյանը պարտություն է կրել և 5 միավորով նահանջել է 18-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն նաև Արման Փաշիկյանը (34-րդ տեղ), Վահե Բաղդասարյանը (43), Սերգեյ Մովսիսյանը (46), հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Կարդացեք նաև՝Norway Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---