ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է Կոռուպցիայի հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծը

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է Կոռուպցիայի հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 0 դեմ և ձեռնպահ, ընդունվել է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծն ու կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Մինչև քվեարկությունը ԱԺ փոխնախագահ և օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանական ընդդիմությանը տեղեկացրել է, որ ընդունվել է նրանց առաջարկը, և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսով կկարողանան թեկնածու առաջադրել հակակոռուպցիոն հանձնաժողովում:

«Արդեն իսկ նախագծում կա դրույթ այդ մասին», - հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը, մեջբերում է Politik.am-ը:

Վարման կարգով ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացասաբար չեն տրամադրված ներկայացված նախագծի դեմ և հավելեց. «Ճիշտ է, մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց մենք կարծում ենք, որ սա քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին և համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ առումով ԵԼՔ խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին»:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, որ իրենք հարգում են կոնսենսուսը, և «Ծառուկյան» խմբակցությունը ևս կողմ է քվեարկել նախագծին:

Կարդացեք նաև՝ «Գործ տալը մեզ հարիր չէ, հայ մնանք». Պատգամավորը քննադատում է կոռուպցիայի մասին հաղորդումը խրախուսող օրենքը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---