«Գործ տալը մեզ հարիր չէ, հայ մնանք». Պատգամավորը քննադատում է կոռուպցիայի մասին հաղորդումը խրախուսող օրենքը

«Գործ տալը մեզ հարիր չէ, հայ մնանք». Պատգամավորը քննադատում է կոռուպցիայի մասին հաղորդումը խրախուսող օրենքը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն հունիսի 7-ի արտահերթ նիստում քննարկում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից օրենքներում փոփոխության նախագծերն ընդունելու հարցը: Քննարկվում է նաև «Ազդարարման համակարգի մասին» օրինագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ՝ կոռուպցիայի մասին անանուն հաղորդումներ տալու, ինչպես նաև՝ դրանք ճշտելու, սուտ մատնության համար պատժի ու կոռուպցիայի մասին հայտնածի անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցերին:

PAN-ի ուշադրությունը գրավեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրանիկ Կարապետյանի ելույթն օրենքի քննարկման ժամանակ: Ստորև ներկայացնում ենք ելույթի սղագրությունը.

«Հարգելի գործընկերներ, նախ, թույլ տվեք բարձր գնահատել Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն այս օրենքներում: Այն խնդիրը, որը ես այժմ կբարձրաձայնեմ, բացարձակ չի վերաբերում իրավական կողմին, իրավական հարթության մեջ չի: Իմ գաղափարը կապված է մեր հայկականության հետ, այսօրվա իրավիճակում կապված ազդարարի ինստիտուտի հետ: Արդյո՞ք այս ինստիտիուտը կաշխատի, թե՝ ոչ, և եթե աշխատի՝ ի՞նչ հետևանքներ և արդյունքներ դա կունենա:

Ուրեմն, նախ՝ ներքին ազդարարի մասին խոսեմ երկու խոսք: Ուրեմն, ի՞նչ է ասում ներքին ազդարարը... ազդարարի մասին ինչ է ասում դա: Տեսեք. ասում ա՝ մի հիմնարկում աշխատող երկու աշխատող կամ աշխատողներ իրար հետ հարաբերություններ կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ: Սա ավելորդ անջրպետ է մտցնում աշխատողների միջև: Այսօր մենք հայ ենք: Բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք՝ մենք ինչ արժեքներ ենք կրում, և եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են: Եթե կաշխատի այս օրենքը, ազդարարի ինստիտուտը, ապա ի՞նչ հետևանքներ դա կունենա: Եթե չի աշխատի՝ ապա ինչո՞ւ ենք մենք ուզում ընդունել այս օրենքի նախագիծը: Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երեկ, երբ որ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին միտքս եկավ այն գաղափարը, որ, ժողովրդական խոսքով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք: Եկեք գնանք աշխատանքի ու ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տա:

էսօր մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, և նման կերպ գաղափարներ խրախուսել ու սերմանել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չի: Թերևս այսքանը: Եկեք հայ մնանք: Շնորհակալ եմ»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---