
«Երկիր ծիրանին» չի մասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը: Այդ մասին հայտարարել է «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Հունիսի 12-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմանակալության արարողությունը։ Ներկա են բարձրաստիճան հյուրեր, պաշտոնյաներ, մշակութային գործիչներ։
«Մենք մեր խմբակցությունում նիստ ենք անելու, այդ արարողությունը անօրինական է, մենք քաղաքապետ չունենք, այն փողերը, որ ծախսվում են այս արարողության վրա, կարող էին ծախսել Երևանի հիմնախնդիրների լուծման համար»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր քվեների մոտ 7.5, իշխող Հանրապետականը՝ 69.5, ԵԼՔ դաշինքը՝ 20.4 տոկոսը:
Ավագանու մանդատները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:
Ընթերցեք նաև.Կոտրված ափսեներ ու պայթող փուչիկներ. «Երկիր ծիրանին» ավագանու առաջին նիստին չի մասնակցել