Կոտրված ափսեներ ու պայթող փուչիկներ. «Երկիր ծիրանին» ավագանու առաջին նիստին չի մասնակցել![]() 9 հունիսի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները չեն մասնակցել Երևանի ավագանու առաջին նիստին:Քաղաքապետարանի շենքի դիմաց հրավիրած ասուլիսում խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ օրակարգում հետաքրքիր հարց չկա: «Հարցերը, որ ներկայացված են, հետաքրքրում են միայն հանցագործ խմբին: Երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր են: Հավանաբար, հանրային գումարների մասին է խոսքը: Երբ որոշում կլինի, մենք դրա վերաբերյալ մեր անելիքների մասին կտեղեկացնենք»,- հայտարարել է Փոստանջյանն ու հավելել, որ կազմակերպչական ծախսերի համար քաղաքի բյուջեից մեկ դրամ ծախսելու իրավունք չունեն քաղաքային իշխանությունները, մեջբերում է Panorama.am-ը: Մինչ քաղաքապետարան մուտք գործելը նրանք կարմիր փուչիկներ են պայթեցրել, որոնց վրա գրված էր ՀՀԿ, ափսեներ կոտրել, որոնց վրա պատկերված էին ՀՀ նախագահի ու քաղաքապետի լուսանկարները: Փոստանջյանը նշել է, որ Երևանի քաղաքային բյուջեն իրենց մշտադիտարկման ներքո է լինելու. «Մենք ամեն րոպե հետևելու ենք՝ ճիշտ են օգտագործվում միջոցները, թե՝ ոչ»: Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը կլինի Փոստանջյանը, իսկ քարտուղարը՝ Մնացական Պարակշիևը: Փոստանջյանի խոսքով, իրենք քաղաքային իշխանությունների հետ շփվելու են միայն դատարանների ու պաշտոնական գրագրությունների միջոցով: Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր քվեների մոտ 7.5, իշխող Հանրապետականը՝ 69.5, ԵԼՔ դաշինքը՝ 20.4 տոկոսը: Ավագանու մանդատները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |