13 հունիսի 2017 - 09:51 AMT
Ռուսաստանը 300 դյուրակիր զենիթահրթիռային համալիր է մատակարարել ՀՀ

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2016 Ռուսաստանի՝ երկրներին մատակարարած սպառազինության ցանկը, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր, հաղորդում է Razm.info-ն:

2017-ի ապրիլին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ2016 թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերը համալրվել են «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներով:

«Իգլա-Ս»-ն ու «Վերբան» ռուսական արտադրության դյուրակիր զենիթային համալիրներ են, ՀՀ զինանոցում առկա «Իգլայի» հերթական արդիականացումը: «Իգլա-Ս» գնելու մասին հայտնի էր դարձել 2016-ի փետրվարին, «Վերբա» գնելու մասին հայտարարվում է առաջին անգամ: