Հայաստանը «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներ է ձեռք բերել

Հայաստանը «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներ է ձեռք բերել

PanARMENIAN.Net - 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերը համալրվել են «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներով:

Այդ մասին է հայտարարել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հարցազրույցում:

«Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետևություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու և հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում», - նշել է նա:

«Իգլա-Ս»-ն ու «Վերբան» ռուսական արտադրության դյուրակիր զենիթային համալիրներ են, ՀՀ զինանոցում առկա «Իգլայի» հերթական արդիականացումը: «Իգլա-Ս» գնելու մասին հայտնի էր դարձել 2016-ի փետրվարին, «Վերբա» գնելու մասին հայտարարվում է առաջին անգամ:

«Իգլա-Ս»-ի ու «Վերբայի» հեռահարությունը 0.5-6 կմ է՝ 10-3500 մ բարձրությամբ թռչող թիրախների համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---