13 հունիսի 2017 - 10:50 AMT
Գյուղնախը գնահատում է կարկուտի հասցրած վնասը

Հունիսի 12-ի երեկոյան տեղացած կարկուտից տուժել է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի 9 համայնք: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ հունիսի 13-ի վաղ առավոտյան փոխնախարարը մեկնել է Արմավիրի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, հունիսի 12-ի երեկոյան ժամերին Երևանի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում տեղացած անձրևի և կարկուտի դեմ պայքարում 192 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 13 ամպ, կատարվել է 65.748 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Արուճ, Շամիրամ, Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքների, Շահումյանի թռչնաֆաբրիկայի և Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի տարածքներում, որոնք չեն վերասկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզի վերահսկվող Ամբերդ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Դաշտ, Արգինա, Այգեշատ (Վաղարշապատ) համայնքների տարածքներում:

Կարդացեք նաև՝ Կարկուտ ՀՀ տարածքում․ 3 մարզում հակակարկտային 6702 կրակոց է կատարվել