Ադրբեջանը նոր լայնածավալ զորավարժություններ է սկսում16 հունիսի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը նոր լայնածավալ զորավարժություններ է սկսում՝ համաձայն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հաստատված պլանի: Օպերատիվ մարտավարական զորավարժությունները կմեկնարկեն հունիսի 19-ին: Զորավարժությունների նպատակն է զորքերի մարտական պատրաստության, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպման ստուգումը, դրանց փոխգործակցության մշակումը մարտականին մոտեցված պայմաններում, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը Ադրբեջանի ՊՆ վրա հղումով: Զորավարժություններին կմասնակցի մոտ 23.000 զինծառայող, մոտ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 180 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր մարտական ավիացիա: Նշվում է, որ կկիրառվեն նաև ռադիոէլեկտրոնային հետախուզման նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել էին թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները երկու երկրների ԶՈւ բոլոր զորատեսակների մասնակցությամբ:Զորավարժությունները կավարտվեն հունիսի 16-ին: Ընթերցեք նաև. Հասրաթյան. Հայկական կողմն ուշադիր հետևում է հակառակորդի ճամբարում զարգացումներին Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |