Հայ ընտանիքին հաջողվել է փրկվել Լոնդոնի հրդեհից20 հունիսի 2017 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնաբնակ հայ դասախոս Մեսրոպ Քասեմջյանին, որը քրեագիտություն է դասավանդում Քրոյդոն համալսարանական կենտրոնում, հաջողվել է ընտանիքի հետ հրաշքով փրկվել հունիսի լույս 14-ի գիշերը Լոնդոնի բազմահարկում բռնկված հրդեհից: Երբ հրդեհը բռնկվել է, Քասեմջյանն ընկերուհու հետ հեռուստացույց է դիտելիս եղել: Նկատելով կրակը՝ երիտասարդները շտապել են արթնացնել դասախոսի 68-ամյա հորաքրոջը: Նրանց հաջողվել է փրկվել այրվող շենքից, չնայած բնակարանը 17-րդ հարկում էր, սակայն Քասեմջյանը կորցրել է ամբողջ ունեցվածքը, գրում է Croydon Advertiser-ը: Համալսարանական կենտրոնի ուսանողները դրամահավաք են սկսել հօգուտ Քասեմջյանի: Նրանք մտադիր են £1500 հավաքել, որպեսզի իրենց սիրած դասախոսը կարողանա վերականգնել իր գրադարանն ու նոութբուք ունենա: Հրդեհից այրված Grenfell Towel շենքում 400-600 մարդ էր բնակվում: Կրակը 2 օր չէր հաջողվում մարել, զոհերի քանակը հասել է 79-ի: Հունիսի 19-ից տուժածներին սկսել են վճարել 5500-ական ֆունտ սթեռլինգ (մոտ 6276 եվրո) արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից: Ավելի վաղ հայտարարվեց, որ հրդեհի պատճառների թվում նշվում է արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական գործ կհարուցի: Photo: RICK FINDLER/GETTY IMAGES Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |