Սվիտալսկի. ԵՄ-ՀՀ համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին20 հունիսի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հաստատում եմ, որ նախապատրաստական քայլերը` միտված ընդլայնված և խորացված համաձայնագրի նախաստորագրմանն, ընթացքի մեջ են և կբացահայտեմ ձեզ համար, որ Եվրամիությունն ավարտել է այն վարժանքը, որը կոչվում է տեխնիկական և իրավական շտկումներ: Սա այն գործընթացն է, որի ընթացքում իրավական և այլ ծառայությունները հաստատում են բոլոր դրույթներն ու եզրույթները, որոնք օգտագործված են համաձայնագրում:Նման գործընթաց է տեղի ունենում հայկական կողմում, հետևաբար, կարծում եմ, որ կարող ենք լավատես լինել և այն հույսը, որ արտահայտել է Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիրը Արևելյան գործընկերության ժողովի ընթացքում նոյեմբերին ստորագրելու վերաբերյա, կիրականացվի», - ասել է Սվիտալսկին, հայտնում է Aysor.am-ը: «Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում»,- ասել է ԱԳ նախարար Նալբանդյանը: Նա նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում երկրորդ կարևոր տարրը գործընկերության առաջնահերթություններն են: «Սա քաղաքական պարտավորեցնող փաստաթուղթ է, որում մենք ընդգծում ենք այն ուղիները, որոնցով կընթանա մեր համագործակցությունն առաջիկա տարիներին: Հայաստանն առաջին երկիրն էր, որ սկսեց բանակցություններն այս նոր տիպի փաստաթղթի վրա և ես շատ գոհ եմ, որ բանակցությունները տեխնիկական մասով ավարտված են: Մենք կարող ենք ակնկալել առաջիկա օրերին, որ ԵՄ-Հայաստան համագործակցության խորհուրդը գրավոր ընթացակարգով կընդունի գործընկերության առաջնահերթությունները: Չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց փաստաթուղթը հիմնված է Ռիգայի չորս առաջնահերթությունների վրա», - ասել է ԵՄ դեսպանը: Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ընթերցեք նաև.Սվիտալսկի. Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |