Պետերբուրգից Հայաստան 80 կգ թարմ համեմ կվերադարձվի

Պետերբուրգից  Հայաստան 80 կգ թարմ համեմ կվերադարձվի

PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորի» Պետերբուրգի բաժանմունքի տեսուչներն ավելի քան 80 կգ համեմ են հետ ուղարկել Հայաստան՝ մոլախոտ հայտնաբերելով համեմի խմբաքանակում:

Բեռը ժամանել էր Պուլկովո օդանավակայանի բեռնատար տերմինալի տարածք, գրում է spbdnevnik-ը:

Գերատեսչության աշխատակիցները մոլախոտ են հայտնաբերել՝ փորձաքննությունը ցույց է տվել, որ տեսուչները զուր չէին կասկածում, կանաչու մեջ իրոք կարանտինային օբյեկտ կար՝ բաթթկենի:

Սեփականատիրոջ որոշմամբ բեռը կվերադարձվի Հայաստան, ասել են գերատեսչությունում:

2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $608.4 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 4 ամսվա ցուցանիշը 16.4%-ով:

Հունիսի 20-ին ՀՀ նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում անդրադարձ է եղել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---