«Սասնա ծռերի» գործով 2-րդ դատական նիստը՝ ընդհատումներով

«Սասնա ծռերի» գործով 2-րդ դատական նիստը՝ ընդհատումներով

PanARMENIAN.Net - Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում «Սասնա ծռեր» խմբավորման 14 անդամի՝ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Լամբարյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և մյուսների գործով երկրորդ դատական նիստն անցնում է ընդհատումներով:

Դատական նիստը, դեռ չսկսված ընդմիջվել էր:Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը, Երվանդ Վարոսյանը և Տիգրան Եգորյանը թույլ չեն տվել դատական կարգադրիչներին խուզարկել պայուսակները, որտեղ քրեական գործերի նյութերն էին դրված:

Դատավորը մեկ ժամ ընդմիջում էր հայտարարել: Մեկ ժամ անց դատական նիստը վերսկսվել էր, բայց որոշ փաստաբանների դարձյալ նիստերի դահլիճ չեն թողել, քանի որ նրանք արգելել են զննել իրենց անձնական իրերը, գրում է Galatv.am-ը:

Ապակեպատից այն կողմ, ուր դռնբաց դատական նիստի քաղաքացի մասնակիցներն են, ոչ մի ձայն չի լսվում: Ուստի քաղաքացիներն անդադար աղմկում են՝ պահանջելով ապահովել ձայն, որպեսզի հնարավորություն ունենան հետևելու դատական նիստի ընթացքին:

Լրագրողների համար ևս լսելի չեն դատական նիստի մանրամասները:

Դատական նիստը վերսկսվելուց րոպեներ անց դատավորը սանկցիա էր կիրառել՝ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանին 6 ժամող հեռացնելովնիստերի դահլիճից, այնուհետ դատական նիստը դարձյալ մեկ ժամով հետաձգվեց:

Հունիս 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատավարությունը տեղեփոխվել էր: Նիստի սկզբում դատավորը զգուշացրել էր, որ նիստը կսկվի դահլիճում լռության պահպանման դեպքում: Լռությունը խախտվում էր, ու դատավորը որոշեց հետաձգել այն: Դատական նոր նիստը նշանակվել է հունիսի 21-ին: Պաշտպանները նիստի հետաձգումը հիմնավորված չհամարեցին:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---