Փաստաբանները բոյկոտել են «Սասնա ծռերի» գործով 2-րդ դատական նիստը

Փաստաբանները բոյկոտել են «Սասնա ծռերի» գործով 2-րդ դատական նիստը

PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 21-ին «Սասնա ծռեր» խմբի գործով նախատեսված դատավարությունը դեռ չի մեկնարկել:

Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը, Երվանդ Վարոսյանը և Տիգրան Եգորյանը թույլ չեն տվել դատական կարգադրիչներին խուզարկել պայուսակները, որտեղ քրեական գործերի նյութերն էին դրված:

Փաստաբանները բոյկոտել են նիստը, հայտարարվել է մեկ ժամ ընդմիջում:

Հունիս 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատավարությունը տեղեփոխվել էր: Նիստի սկզբում դատավորը զգուշացրել էր, որ նիստը կսկվի դահլիճում լռության պահպանման դեպքում: Լռությունը խախտվում էր, ու դատավորը որոշեց հետաձգել այն: Դատական նոր նիստը նշանակվել է հունիսի 21-ին: Պաշտպանները նիստի հետաձգումը հիմնավորված չհամարեցին:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---