Լոնդոնի բազմահարկը բռնկվել է անսարք սառնարանից23 հունիսի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Տասնյակ մարդկանց կյանք խլած ուժեղ հրդեհը Լոնդոնի 24-հարկանի բազմաբնակարան շենքում բռնկվել է անսարք սառնարանի պատճառով: Այդ մասին հայտարարել է Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ֆիոնա Մաքքորմեկը: «Հրդեհը բռնկվել է Hotpoint սառնարանի պատճառով»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ըստ նրա, խոսքը FF175BP մոդելի սառնարանի մասին է, այժմ արտադրող ընկերությունը փորձաքննություն է իրականացնում: Մաքքորմեկն ասել է, որ ոստիկանությունն ակտիվ գործակցում է էներգետիկայի դեպարտամենտի հետ: «Մենք գիտենք, որ միտումնավոր հրկիզում չի եղել, նաև գիտենք, որ այդ տիպի սառնարանները երբեք վաճառքից չեն հանվել»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա խնդրել է քաղաքացիներին, որոնք տեղեկություններ կամ լուսանկարներ ունեն պատահարի վայրից, ներկայացնել դրանք ոստիկանությանը: Հրդեհից այրված Grenfell Towel շենքում 400-600 մարդ էր բնակվում: Կրակը 2 օր չէր հաջողվում մարել, զոհերի քանակը հասել է 79-ի: Հունիսի 19-ից տուժածներին սկսել են վճարել 5500-ական ֆունտ սթեռլինգ (մոտ 6276 եվրո) արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից: Ավելի վաղ հայտարարվեց, որ հրդեհի պատճառների թվում նշվում է արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական գործ կհարուցի: Ընթերցեք նաև.Հայ ընտանիքին հաջողվել է փրկվել Լոնդոնի հրդեհից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |