Հայ ընտանիքին հաջողվել է փրկվել Լոնդոնի հրդեհից

Հայ ընտանիքին հաջողվել է փրկվել Լոնդոնի հրդեհից

PanARMENIAN.Net - Լոնդոնաբնակ հայ դասախոս Մեսրոպ Քասեմջյանին, որը քրեագիտություն է դասավանդում Քրոյդոն համալսարանական կենտրոնում, հաջողվել է ընտանիքի հետ հրաշքով փրկվել հունիսի լույս 14-ի գիշերը Լոնդոնի բազմահարկում բռնկված հրդեհից:

Երբ հրդեհը բռնկվել է, Քասեմջյանն ընկերուհու հետ հեռուստացույց է դիտելիս եղել: Նկատելով կրակը՝ երիտասարդները շտապել են արթնացնել դասախոսի 68-ամյա հորաքրոջը: Նրանց հաջողվել է փրկվել այրվող շենքից, չնայած բնակարանը 17-րդ հարկում էր, սակայն Քասեմջյանը կորցրել է ամբողջ ունեցվածքը, գրում է Croydon Advertiser-ը:

Համալսարանական կենտրոնի ուսանողները դրամահավաք են սկսել հօգուտ Քասեմջյանի: Նրանք մտադիր են £1500 հավաքել, որպեսզի իրենց սիրած դասախոսը կարողանա վերականգնել իր գրադարանն ու նոութբուք ունենա:

Հրդեհից այրված Grenfell Towel շենքում 400-600 մարդ էր բնակվում: Կրակը 2 օր չէր հաջողվում մարել, զոհերի քանակը հասել է 79-ի:

Հունիսի 19-ից տուժածներին սկսել են վճարել 5500-ական ֆունտ սթեռլինգ (մոտ 6276 եվրո) արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից: Ավելի վաղ հայտարարվեց, որ հրդեհի պատճառների թվում նշվում է արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական գործ կհարուցի:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---