Կատարն անիրագործելի է համարում արաբական երկրների պահանջները

Կատարն անիրագործելի է համարում արաբական երկրների պահանջները

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Կատարը հաստատել է, որ ստացել է 4 արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկը, բաղկացած 13 կետից: Դոհայում առաջ քաշված պայմանները համարում են ոչ խելամիտ և անիրագործելի: Այդ մասին հայտարարել է Կատարի կառավարության մամուլի քարտուղար, շեյխ Սաիֆ Ալ Թանին:

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսն իրենց պայմաններն էին ներկայացրել Կատարին դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:

Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհրդից Կատարի շրջափակմանը չեն միացել միայն Օմանն ու Քուվեյթը:

«Ելնելով կրոնական անվտանգության շահերից՝ մենք ուսումնասիրում ենք այդ պահանջները: ԱԳՆ-ն բացասական պատասխան կտա», -ասել է նա, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Դոհայից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմակայանն ու արբանյակային Ալ Ջազիրա հեռուստաալիքը: Պայմանների ցանկը Դոհային է փոխանցվել Քուվեյթի միջնորդությամբ: Արաբական երկրները պնդում են նաև, որ Կատարն այլևս քաղաքացիություն չտրամադրի և արտահանձնի այն անձանց, որոնց Էր Ռիադը, Աբու Դաբին և Մանաման որոնում են ահաբեկչության մեղադրանքով:Բացի այդ, Կատարը պետք է փոխհատուցում վճարի, որի չափը չի նշվում:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---