Երիտասարդական ԵԱ. ՀՀ-ից հունահռոմեական ոճի 8 մարզիկ կմասնակցի

Երիտասարդական ԵԱ. ՀՀ-ից հունահռոմեական ոճի 8 մարզիկ կմասնակցի

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաքի վերջնական փուլում է: Գիշերը թիմը կմեկնի Դորտմունդ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկվել են բոլոր քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները.

Եվրոպայի առաջնությունում հանդես կգան Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ), Արթուր Մխոյանը (96 կգ), Դավիթ Օվասապյանը (120 կգ):

«Անցկացրել ենք ուսումնամարզական հավաքներ, մասնակցել միջազգային մրցաշարերի: Տղաները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը, գորգը ցույց կտա:

Պետք է պայքարել մինչև վերջին վայրկյանը: Իհարկե մրցավարական սխալներ լինում են: Բայց, կարծում եմ, եթե մարզիկն ունի կամքի ուժ, բարձր արդյունքների հասնելու նպատակ, ապա ոչ մի մրցավար նրան չի կարող կոտրել»,- հայտնել է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչԱրմեն Բաբալարյանը:

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունիսի 27-ին գորգ են մտել 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի մարզիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---