Էրդողանը G20-ի գագաթնաժողովին 250-հոգանոց պատվիրակությամբ է մասնակցելու

Էրդողանը G20-ի գագաթնաժողովին 250-հոգանոց պատվիրակությամբ է մասնակցելու

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին պատրաստվում է մասնակցել 250 հոգանոց պատվիրակությամբ: Պատվիրակության անդամներից 60-ից ավելին ոստիկանության աշխատակից է, 5-ը՝ նախարար, հաղորդում է Ermenihaber.am-ը գերմանական DW լրատվականի թուրքական ծառայությունը հղումով:

Ըստ տեղեկությունների՝ Անկարան մեկ անգամ փոխել է պատվիրակության կազմը: Առաջին ցուցակում ընդգրկված են եղել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար ԱՄՆ-ի կողմից որոնվող թիկնապահները: Սակայն Գերմանիայի իշխանությունների զգուշացումից հետո ներկայացվել է թարմացված ցուցակ, որտեղից այդ թիկնապահների անունները հեռացված էին:

Նշվում է, որ Բեռլինին զարմացրել է թուրքական բազմամարդ պատվիրակության ցուցակը: Համեմատության համար նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվիրակությունը բաղկացած է 70 հոգուց:

Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։ Բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։ Ամերիկահայերը միացել էին մայիսի 16-ին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի ակցիային, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ու նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը քրդական, հունական ու ասորական կազմակերպությունների հետ միասին բողոքի ակցիա է անցկացրել, որպեսզի ուշադրություն գրավի Թուրքիայում Էրդողանի հետապնդումներին ու երկրի սահմաններից դուրս ագրեսիային։

Կարդացեք նաև՝ Գերմանիան արգելել է Էրդողանի թիկնապահների մուտքը G20-ի գագաթնաժողովին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---