Գերմանիան արգելել է Էրդողանի թիկնապահների մուտքը G20-ի գագաթնաժողովին

Գերմանիան արգելել է Էրդողանի թիկնապահների մուտքը G20-ի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունն իրազեկել է Անկարային, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներին, որոնց դեմ ԱՄՆ-ում քրգործ է հարուցվել Վաշինգտոնում ցուցարարների հետ բախման փաստով, կարգելվի մուտքը Գերմանիա, որտեղ հուլիսի 7-8-ին Համբուրգում կանցնի G20-ի գագաթնաժողովը: Այդ մասին հայտնում է Welt am Sonntag թերթը պաշտոնական Բեռլինում անանուն աղբյուրի վրա հղումով:

Դաշնային գերատեսչությունը զգուշացրել է, որ Համբուրգը կարող է փողոցային բախումների հարթակ դառնալ Թուրքիայի կողմնակիցների և հակառակորդների միջև, քուրդ ակտիվիստների մասնակցությամբ:

«Քրդամետ ակտիվիստները կարող են հարձակվել ազգայնամոլ թուրքերի վրա և հակառակը», -ասել է պարբերականին գերատեսչության ներկայացուցիչը:

Միայն Համբուրգում ՔԱԿ մոտ 600 կողմնակից կա, իսկ ընդհանուր առմամբ Գերմանիայում ՔԱԿ մոտ 14.000 հետևորդ է բնակվում:

Էրդողանի այցը Գերմանիա կհանգեցնի երկու կողմերի մոբիլիզացիայի, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանական իշխանությունները, նշում է պարբերականը, կտրականապես դեմ են Համբուրգում վաշինգտոնյան միջադեպի կրկնությանը: «Մեր փողոցներում ձայնի իրավունք կունենա միայն ոստիկանությունը, այլևս ոչ ոք: Դա վերաբերում է նաև օտարերկրյա անվտանգության ուժերին», -հայտարարել է Համբուրգի խորհրդարանի ներքին գործերի գծով սենատոր Էնդի Գրոտեն:

Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։ Բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։ Ամերիկահայերը միացել էին մայիսի 16-ին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի ակցիային, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ու նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը քրդական, հունական ու ասորական կազմակերպությունների հետ միասին բողոքի ակցիա է անցկացրել, որպեսզի ուշադրություն գրավի Թուրքիայում Էրդողանի հետապնդումներին ու երկրի սահմաններից դուրս ագրեսիային։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---