Հուլիսի 29-ին` համաքաղաքային շաբաթօրյակ

Հուլիսի 29-ին` համաքաղաքային շաբաթօրյակ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին հանձնարարել է հուլիսի 29-ին մայրաքաղաքում կազմակերպել և անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ:

Որոշման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում անցկացվող հանրապետական շաբաթօրյակները:

Միաժամանակ, պատասխանատուներին հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ներգրավել նաև շահագրգիռ կառույցներին և մասնավոր հատվածին, անհրաժեշտության դեպքում մասնակիցներին տրամադրել նաև համապատասխան պարագաներ:

Հայաստանի զբոսաշրջության և ներդրումային գրավչության, ինչպես նաև՝ հարմարավետության տեսանկյունից կարևոր է, որպեսզի ապահովվի քաղաքների, գյուղերի, ճանապարհների և այգիների մաքրությունը: Այս մասին դեռևս փետրվարին խոսել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՏԿ նախարարին հանձնարարելով մշակել և սահմանել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---