Ղրիմի Սուդակի ամրոցում վերականգնողական աշխատանքների ժամանակ խաչքարի հատված է հայտնաբերվել

Ղրիմի Սուդակի ամրոցում վերականգնողական աշխատանքների ժամանակ խաչքարի հատված է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ղրիմի թերակղզում գտնվող Սուդակի ամրոցում վերականգնողական աշխատանքների ժամանակ ի թիվս այլ գտածոների, որոնք պատկանում են տարբեր դարաշրջանների և մշակույթների, հայտնաբերվել է նաև հին հայկական խաչքարի հատված:

Այդ մասին հայտնել է «Սուդակի ամրոց» թանգարան արգելոցի ավագ գիտաշխատող Վիտալի Զախարովը, որը մասնակցում է վերականգնողական աշխատանքներին: «Մինչ օրս գտածոներ են հայտնաբերվում, երբեմն իրենք իրենց: Վերջերս ամրոցի աշտարակներից մեկի մոտ ուժգին քամուց հետո հողի շերտի տակից դուրս եկավ հին հայկական խաչքարի մի հատված»,-ասել է գիտնականը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այժմ գիտնականները վերծանում են խաչքարի գրություններն ու որոշում են դրա պատրաստման տարեթիվը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2016-ին Ղրիմի Սուդակ բնակավայրի հարևանությամբ, Քիլիսա Կայա լեռան լանջին հայտնաբերված հինավուրց կառույցի հնագիտական պեղումների արդյունքում կարող է հայկական եկեղեցի հայտնաբերվել: Այդպիսի կարծիք է հայտնել տեղի բնակիչ, սիրողական մակարդակով հնագիտությամբ զբաղվող Խաչատուր Ղազարյանը:

Սուդակի ամրոցը գտնվում է Սուդակ քաղաքում և կառուցվել է 14-րդ դարում ջենովացիների կողմից որպես հենակետ Սև ծովում: 11-14-րդ դարերում Ղրիմի հարավարևելյան և արևմտյան ծովափնյա վայրերում՝ Կաֆայում, Խերսոնեսում և Սուդակում, հայերը մշտական բնակություն էին հաստատել։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---