ԶԼՄ-ներ. Գերմանիան մտադիր է կասեցնել զենքի առաքումը Թուրքիա

ԶԼՄ-ներ. Գերմանիան մտադիր է կասեցնել զենքի առաքումը Թուրքիա

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը մտադիր է սառեցնել Թուրքիային զենքի մատակարարման ծրագիրը: Այդ մասին հայտնել է գերմանական Bild-ը երկրի կառավարությունում իր աղբյուրների վրա հղումով:

«Պետք է ոչ միայն մտածել արտահանման երաշխիքների մասին, այլ հարկավոր է հստակ հայտարարել, որ Թուրքիայի համար այդպիսիք այլևս չեն լինի»,- մեջբերել է թերթը Բունդեսթագի փոխխոսնակ «90 միություն/Կանաչներ» կուսակցությունը ներկայացնող Կլաուդիա Ռոտի խոսքերը, հայտնում է Interfax-ը:

Ըստ նրա, առաքումները պետք է անհապաղ կասեցվեն տարածաշրջանում ռազմական սրացման պատճառով:

Ռոտը պարզաբանել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը միայն Գերմանիայի մեղքով չի եղել, շատ ավելի մեծ ջանքեր է գործադրել այդ հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ ՖԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցների կիրառման հարցը քննարկել՝ կապված վերջերս այդ երկրում իրավապաշտպանների ձերբակալության հետ, որոնց թվում նաև գերմանացի կա:

Անգելա Մերկելն իր հերթին անհրաժեշտ է համարում Թուրքիայի հանդեպ միջոցների խստացումը

Հուլիսի 18-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին և ևս 5 իրավապաշտպանի ձերբակալելու մասին, որոնց թվում կա նաև Գերմանիայի քաղաքացի՝ Պետեր Շտոյդտները: ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զայբերտը հայտարարեց, որ կառավարությունն իր համերաշխությունն է հայտնում գերմանացի իրավապաշտպանին: ԳԴՀ ԱԳՆ-ն պահանջեց Անկարայից անհապաղ ազատ արձակել նրան՝ անհեթեթ անվանելով նրա դեմ մեղադրանքները, ինչպես նաև նրա ձերբակալության կապակցությամբ հետ կանչեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանին բացատրությունների համար::

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---