Մերկելն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հանդեպ միջոցների խստացումը

Մերկելն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հանդեպ միջոցների խստացումը

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ կողմից ներկայացված միջոցները Թուրքիայի հարցում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են ու պարտադիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Հուլիսի 20-ին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն կվերանայի Անկարայի հանդեպ տնտեսական քաղաքականությունը, վարկային ու ներդրումային նախագծերը Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալության պատճառով: Գերատեսչությունը նաև խստացրել է Գերմանիայի քաղաքացիների համար Թուրքիա այցելությունների խորհուրդները:

«Գերմանիայի ԱԳ նախարարի կողմից ներկայացված միջոցները Թուրքիայի հանդեպ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են ու պարտադիր»,-մեջբերում է Մերկելի խոսքը ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հուլիսի 18-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին և ևս 5 իրավապաշտպանի ձերբակալելու մասին, որոնց թվում կա նաև Գերմանիայի քաղաքացի՝ Պետեր Շտոյդտները: ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զայբերտը հայտարարեց, որ կառավարությունն իր համերաշխությունն է հայտնում գերմանացի իրավապաշտպանին: ԳԴՀ ԱԳՆ-ն պահանջեց Անկարայից անհապաղ ազատ արձակել նրան՝ անհեթեթ անվանելով նրա դեմ մեղադրանքները, ինչպես նաև նրա ձերբակալության կապակցությամբ հետ կանչեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանին բացատրությունների համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---