Արքայազն Ուիլյամն ու կինը փորձել են «Գահերի խաղի» դերասաններից սփոյլերներ իմանալ

Արքայազն Ուիլյամն ու կինը փորձել են «Գահերի խաղի» դերասաններից սփոյլերներ իմանալ

PanARMENIAN.Net - Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, Քեմբրիջի դքսուհին, հանդիպել են «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի գերմանացի դերասան Թոմ Վլաշիհայի (Յակեն Հգար) հետ: Թագավորական ընտանիքը փորձել է իմանալ, թե ինչ է լինելու նոր եթերաշրջանում: Այդ մասին ասել է դերասանը:

«Նրանք ասացին, որ շատ են սիրում «Գահերի խաղը» սերիալը և դիտել են բոլոր սերիաները: Նրանք ուզում էին սփոյլերներ իմանալ, բայց ես ասացի, որ չեմ կարող բացահայտել դրանք»,-ասել է Վլաշիհան, գրում է Lenta.ru-ն The Mirror-ի վրա հղումով:

Ըստ դերասանի, նա զարմացել է, որ Ուիլյամն ու Քեյթը ժամանակ են գտնում դիտումների համար:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև.«Գահերի խաղի» հեղինակները սերիալ կնկարահանեն ԱՄՆ մասին, որտեղ չեն հրաժարվել ստրկատիրությունից

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---