Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը կթողարկվի 2019-ին25 հուլիսի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին հերթական՝ 25-րդ, ֆիլմը էկրան կբարձրանա 2019-ի նոյեմբերի 8-ին: Այդ մասին հայտնել են Metro-Goldwyn-Mayer և Eon Productions ընկերությունները: Նոր կինոնկարը դեռ անվանում չունի, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով: Ջեյմս Բոնդի դերակատարի և ռեժիսորի մասին պարբերականը ևս չի գրում: Որպես սցենարիստներ կաշխատեն Նիլ Փերվիսն ու Ռոբերտ Ուեյդը: Հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը 5-րդ անգամ կկատարի Ջեյմս Բոնդի դերը: 48-ամյա դերասանը կայացրել է որոշումն այն բանից հետո, երբ ֆիլմը ստեղծողները մերժել են բազում բրիտանացի դերասանների թեկնածություններ: Բոնդի մասին ֆիլմաշարի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլին արդեն հաստատել է Քրեյգին դերում: Նա նաև մտադիր է հասնել նրան, որ Ադելը կրկին կատարի ֆիլմի գլխավոր երգը: Բոնդի մասին վերջին ֆիլմը «007. Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 2012-ի հոկտեմբերին և £885 մլն է հավաքել համաշխարհային կինովարձույթում: Ադելի կատարմամբ գլխավոր երգն արժանացավ Brit Awards, «Գրեմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:ծ Ընթերցեք նաև. Դենիել Քրեյգը 5-րդ անգամ կկատարի Ջեյմս Բոնդի դերը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |